06 04 2019

Առաջվանից էլ ավելի վատ է. Գյումրեցիները վարչապետին «խեղդեցին» խնդիրներով



Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում երկրորդ անգամ աշխատանքային այցով այցելեց Գյումրի՝ ապրիլի 5-ին։ Այս անգամ վարչապետը Գյումրի ժամանեց Հարավկովկասյան երկաթուղու երկրորդ արագընթաց գնացքով:

Փաշինյանը, ի պատասխան բողոքող բնակիչների, նշեց, որ տնակների հետ կապված որոշ հարցեր կան և պետք է հստահեցվի, թե որի նկատմամբ պետությունն ինչ պարտավորություն ունի: «Պետք է հասկանանք, պետությունը պարտավորություն ունի՞, թե՞ չունի, հասկանո՞ւմ եք: Էնպես չի, որ եթե մարդը տնակում ա ապրում, էդ նշանակում ա՝ պետությունը իր պարտավորությունը չի կատարել: Պետք է թացը չորից տարբերենք»:

Բնակիչները վարչապետին բացի տնակների խնդիրներից, դիմում էին նաև բազմաբնույթ խնդիրենրով:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ