06 04 2019

Գնանք Եվրոպա, տեսնենք սենց վիճակ ո՞րտեղ կա. Վարչապետ



Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 5-ին Գյումրի կատարած այցի ժամանակ շրջայց իրականացրեց քաղաքում՝ հետևելով ճանապարհների շինաշխատանքներին:

Վարչապետին զայրացրեց մայթերին տիրող իրավիճակը, որի համար նա նկատողություն արեց Գյումրու քաղաքապետին ու Շիրակի մարզպետին, որ մայթերը քանդել են, և բնակչության համար տեղաշարժվելու հնարավորություն չեն ստեղծել. «Գնանք Եվրոպա ցանկացած տեղ, տեսնենք սենց վիճակ ո՞րտեղ կա»: Փաշինյանի խոսքին զուգահեռ վիճաբանություն սկսվեց ԼՀԿ պատգամավոր Սարիկ Մինասյանի և քաղաքապետ Սամվել Բալասանյանի միջև, որին միջամտեց վարչապետը. «Դե չեղավ, ժողովուրդ թողեք: Հիմի կարո՞ղ ա ստեղ քուչի կռիվ էլ սկսվի: Մի հատ հանգստացեք, այ քեզ բան: Մի հատ էլ իմ ներկայությամբ հեսա բաներ եք անելու»,- բարկացավ վարչապետը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ