05 04 2019

Գործարկվեց Երևան-Գյումրի նոր էլեկտրագնացքը

Գործարկվեց Երևան-Գյումրի նոր էլեկտրագնացքը

Վարչապետը Երևան-Գյումրի արագընթաց գնացքի առաջին ուղևորներից է եղել։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ուղևորության մանրամասները։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ տոմս արժե  2500 դրամ և Երևանից Գյումրի ճանապարհը տևում է 2 ժամ 10 րոպե:

«Գնացքը ամբողջովին նոր է, գործարանային վիճակում ներկրվել է Հայաստան: Ճանապարհն էլ շատ հետաքրքիր է, Հայաստանը ուրիշ կողմից ենք տեսնում»,– նշեց նա։

Վարչապետի հետ են եղել ռուսական երկաթուղիների գլխավոր տնօրենի առաջին տեղակալը, Հարավկովկասյան երկաթուղիների տնօրենը,  կառավարության անդամները, նախարարներ, պատգամավորներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ