04 04 2019

Չարաշահումներն առկա են և պետք է կանխվեն. Բաբկեն Պիպոյանն արձագանքում է Նիկոլ Փաշինյանին

Չարաշահումներն առկա են և պետք է կանխվեն. Բաբկեն Պիպոյանն արձագանքում է Նիկոլ Փաշինյանին

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ապրիլի 4-ին կառավարության նիստի ընթացքում քննարկվեց գազալցակայաններում գազի գնի թանկացման հարցը:

Ողջունելի է, որ հարցը մտավ օրակարգ` շանս կա, որ լուծում կստանա:  Այդուհանդերձ ցավալի է, որ վարչապետին խնդիրը հստակ չզեկուցվեց:  Գազի գնի թանկացում նկատվել է այն լցակայաններում, որոնք իրացումը կազմակերպել են նոր` կիլագրամով վաճառքի ձևով: Նույնն է թե` հաշվարկային միավորի գնի մեջ կատարելով փոփոխություն` թանկացում:  Տարիներ շարունակ բարձրացվել է կիլոգրամով վաճառքի անհրաժեշտության և կարևորության հարցը, ինչը կկարգավորեր հնարավոր չարաշահումների խնդիրը:  Այդուհանդերձ անցումը անհրաժեշտ էր կազմակերպել համակարգված վերահսկողության ներքո` ինչը չի իրականացվել:

Պարզը բարդացնելու կարիք չկա` խտության փոփոխություն և այլն: Գազալցակայանները որոնք իրացումը սկսել են կազմակերպել կիլոգրամով, կիլոգրամի համար սահմանել են այնպիսի գին, որը հետհաշվարկով դեպի ծավալայն միավոր ավելի է քան նախկին գինը: Անհրաժեշտ է կազմակերպված միջոցառումեր իրականացնել` ներգրավելով նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին: Այս գործընթացը չպետք էր և չպիտի ազդի գազի գնի վրա, իսկ եթե պետք է ազդի` միայն դրական ազդեցությամբ: Անկախ այն հանգամանքից` օրենքն ընդունվել է, թե ոչ, հսկողությունն անհրաժեշտ էր ապրիլի 1-ից, քանի որ ազդակներն արդեն իսկ տրված էին: Այդուհանդերձ հուսով եմ, որ խնդիրը լուծում կստանա:

  Չարաշահումներն առկա են և պետք է կանխվեն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ