04 04 2019

Օժանդակություն ԱԱԾ-ին ֆեյքերի դեմ պայքարում. բաց նամակ

Օժանդակություն ԱԱԾ-ին ֆեյքերի դեմ պայքարում. բաց նամակ

«Այսօր Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին հանձնարարեց զբաղվել ֆեյսբուքյան ֆեյքերով, քանի որ «դրանք ազգային անվտանգության սպառնալիք են»: Արդեն երկար ժամանակ է մենք ևս զբաղված ենք այդ գործով` բացահայտում ենք կեղծ օգտահաշիվներին, որոնք համացանցում մանիպուլյատիվ գրառումներով պրոպագանդում են այս կամ այն քաղաքական ուժին, «ուտում են» վարչապետի սեռական օրգաններն ու այդպես շարունակ: Հիմա քանի որ արդեն ինքը Վարչապետն է հրապարակային հանձնարարում զբաղվել այդ ֆեյքերով ես պատրաստ եմ օժանդակել այդ հանրօգուտ գործին:

Ուստի, պարոն Վանեցյան, սույն գրառուման մեկնաբանությունների բաժնում տեղադրում եմ երկու տարբեր հրապարակումներ, որտեղ մշակված են ֆեյք օգտահաշիվների ցուցակներ (մեկում` 625, մյուսում` 116 օգտահաշիվներ), որոնց իսկությունը պարզելը բավականին մեծ օժանդակություն կլինի ՍՏԻ և ԿԵՂԾԻՔԻ դեմ պայքարում: Այսօրվա ընթացքում antifake.am կայքում կհրապարակենք նաև ավելի մանրամասն մշակած 142 կեղծ օգտահաշիվների ցուցակ: Հուսով եմ մեր կատարած աշխատանքը կօգնի Ձեզ հնարավորինս կարճ ժամկետներում և արդյունավետ իրականացնել վարչապետի հանձնարարականը:

Հ.Գ. Ի դեպ, պարոն Վանեցյան, ըստ օդում կախված լուրերի Վարչապետի ասած ֆեյքերի ֆաբրիկաները կառավարվում են Օրբելի փողոցում գտնվող հայտնի ՊՈԱԿ-ից, իսկ այդ ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը վերջերս անզգուշորեն բացահայտվեց «Մաեստրո» անունով կեղծ օգտահաշիվն օգտագործելիս: Հուսով եմ այդ ՊՈԱԿ-ում ևս համապատասխան ստուգումներ կիրականացնեք և վստահ եմ` կգտնեք վարչապետի մատնանշած կեղծ օգտահաշիվներն օգտագործողներին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ