03 04 2019

Ռուսական ընկերությունը 203 սառնարան է նվիրել հայկական բանակին

Ռուսական ընկերությունը 203 սառնարան է նվիրել հայկական բանակին

Սառնարանային սարքավորումներ արտադրող «ԷԿՈ-1» ընկերությունը Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ջանքերով ՀՀ պաշտպանության նախարարությանն անհատույց տրամադրել է «ՍՆԵԺ» մոդելի 203 սառնարանային արկղ. այս մասին տեղեկացնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը։ «Սառնարանները տեղափոխվել են Հայաստան, պահեստավորվել ՀՀ ՊՆ կենտրոնական պարենային բազայում, որտեղից կբաշխվեն ՀՀ ԶՈՒ զորամասերին։ Սառնարանային տեխնիկան ՀՀ տեղափոխելու ծախսերը հոգացել է «ЭКО-1» ընկերությունը»-նշված է գրառման մեջ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ