02 04 2019

Սասուն Միքայելյանը ԵԿՄ նախագահ կընտրվի ապրիլի 7-ին

Սասուն Միքայելյանը ԵԿՄ նախագահ կընտրվի ապրիլի 7-ին

ԵԿՄ արտահերթ համագումարը տեղի կունենա Կառավարության նիստերի դահլիճում, ապրիլի 7-ին:

ԵԿՄ-ից հայտնում են, որ ապրիլի 2-ին տեղի ունեցավ ԵԿՄ վարչության նիստ՝  ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի հրավիրման օրակարգով:

ԵԿՄ վարչության նիստը որոշեց.

  • Հրավիրել ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումար:
  • Համագումարը անցկացնել  ապրիլի 7-ին ( սկիզբը ժամը 1200-ին) ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում (հասցեն՝ Մելիք-Ադամյան 1):
  • Համագումարի օրակարգում ընդգրկել հետևյալ հարցերը.

1. ՀՀ Երկրապահ կամավորականների միության վարչության և վարչության նախագահի ընտրություններ,

2. ՀՀ Երկրապահ կամավորականների միության վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններ,

3. ՀՀ ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ Վարչության նիստում որոշվել է ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի թեկնածությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ