02 04 2019

ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրվել է Սասուն Միքայելյանը

ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրվել է Սասուն Միքայելյանը

Ապրիլի 2-ին տեղի է ունեցել Երկրապահ կամավորականների միության վարչության փակ նիստը, որի ընթացքում քննարկվել է ԵԿՄ նախագահի թեկնածության հարցը: Վարչության նիստում որոշվել է ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի թեկնածությունը:

Ապրիլի 7-ին տեղի է ունենալու ԵԿՄ համագումարը, որի ժամանակ էլ կընտրվի նախագահը: Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ մարտական ընկերներն իրեն են վերապահել ԵԿՄ-ն «ռելսերի վրա գցելու» գործը: Նա վստահեցրեց, որ ԵԿՄ-ն չի քաղաքականացվելու և չի լինելու իշխանության կցորդ, ինչպես նախկինում էր:

Վարչության փակ նիստի ընթացքում որոշվել է կրճատել վարչության անդամների թիվը՝ 180-ից դարձնելով 25:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ