Ապրիլի 1-ը երգիծանքի և ծիծաղի համաշխարհային օրն է: Այդ օրն ընդունված է կատակներ անել մտերիմների, ընկերների ու ընտանիքի անդամների հետ:
Տոնի ծագման հետ կապված մանրամասներ չկան: Պատմվում է, որն այն հնարավոր է`առաջացել է Անգլիայում, Ֆրանսիայում, Մեքսիկայում կամ Շվեդիայում:
Թերևս տոնի ծագման ամենատարածված տարբերակներից մեկը կապում նրա`սկզբնապես ապրիլի 1-ը շատ երկրներում նշվում էր որպես գարնանային գիշերահավասարի և Զատկի օր նշելու հետ: Հենց այս առիթով տոնակատարությունները ուղեկցվում էին կատակներով ու զվարճալի չարություններով և ուրախ խաղերով:
Հավելենք, որ ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ ապրիլի 1-ը պետականորեն ճանաչվել է որպես Հումորի և երգիծանքի պաշտոնական օր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը