14 11 2019

Զավեշտ․ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ԱԱԾ-ին պարզել՝ QR կոդի և սատանայի միջև կապը



Ի վերջո պետք է պարզել՝ QR կոդը սատանայի հետ կապ ունի, թե չունի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առանց կատակի, ես ԱԱԾ-ին հանձնարական եմ տվել՝ պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները: Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա պնդում, դա պետք է պարզվի, որովհետև դա անվտանգության խնդիր է: Ով էդպիսի տեղեկություն ունի, թող դիմի ԱԱԾ»,-ասաց վարչապետը:

Հանձնարարականը հաստատեց նաև ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը: «Այո, իսկապես, մի քանի օր առաջ էդպիսի հանձնարարական ենք ստացել»,-հաստատեց Էդուարդ Մարտիրոսյանը:

Վարչապետը նշեց, որ թեև կատակի պես է հնչում, սակայն լուրջ է ասում: «Դա պետք է պարզել և հանրությունը պետք է իմանա, որ կառավարության համար ոչ մի ահազանգ անհետևանք չի մնում, մենք պետք է 100 տոկոս անկեղծ լինենք, եթե այդպիսի խնդիր կա, իրեն տանք ձևակերպում»,-հավելեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ