29 03 2019

Դիլիջանում բնակիչները բեռնատարներով փակել են գլխավոր ճանապարհը

Դիլիջանում բնակիչները բեռնատարներով փակել են գլխավոր ճանապարհը

Մարտի 29-ին լարված ու պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել Տավուշի մարզում։ Առավոտյան ժամը 9։00-ից Դիլիջան քաղաքի 300-ից ավելի բնակիչներ ի նշան բողոքի՝ բեռնատարներով փակել են գլխավոր ճանապարհը։ Երթևեկությունը կաթվածահար է եղել, խցանումն էլ հասում է մի քանի կիլոմետրի, տեղեկացնում է shamshyan.com-ը: 

Ճանապարհը փակած բնակիչերը պատմել են, որ Դիլիջանի բնակիչ Դավիթ Հակոբյանը անհիմն մեղադրվում է ծանր հանցագործության մեջ, որը, նրանց խոսքով «թխել են» Դիլիջանի ոստիկանները, քննիչներն ու Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության քննիչ Արման Կարապետյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ