«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Վերածնունդ» երիտասարդական ավանը մոտավոր այսպիսի տեսք կունենանք ընդամենը երեք տարի անց: Կցանկանայի հրապարակել մի քանի տեխնիկատնտեսական ցուցանիշներ ևս.
Հասցեն՝ ք. Երևան, Մոնթե Մելքոնյան 44
Հողամասի ընդհանուր մակերեսը՝ 6,7 հա
Կառուցապատող՝ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպություն
Նախագծող ճարտարապետներ՝ Վահագն Վերմիշյան, Դավիթ Միրզոյան
Կապալառու շինարարական կազմակերպություններ՝ Կապավոր ՍՊԸ, ԷյԴիԷյ Թեք ՍՊԸ, Մետրոշինվերանորոգում ՓԲԸ
Մասնաշենքերի քանակը՝ 8, հարկանությունը՝ 18-32 հարկ
Բնակարանների քանակը՝ 1100
Ավտոկայանատեղերի քանակը՝ 880
Կառուցապատման ընդհանուր մակերեսը՝ 227 500 քմ.
Հասարակական նշանակության տարածքների ընդհանուր մակերեսը՝ 13 500 քմ. Կանաչապատ գոտիների ընդհանուր մակերեսը՝ 25 000 քմ.
Բնակարանների 1քմ. արժեքը՝ 276000-296000 ՀՀ դրամ՝ կախված նրքին հարդարումից Կառուցվող շենքերի շահագործման հանձնելու տարեթիվը՝ 2021 թ.նոյեմբեր
Ավանի շահագործման հանձնելու տարեթիվը՝ 2022 թ. Մայիս
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 54 միլիարդ ՀՀ դրամ
Ավանում կառուցվելու է մանկապարտեզ (մինչև 220 երեխայի համար), մարզահամալիր (150 մարդ/ժամ), առևտրի և սպասարկման կենտրոն, կինոթատրոն:
Առաջին անգամ բազմաբնակարան շենքերում ներդրվելու է կոյուղաջրերի և թափոնների մաքրման տեղային կայան:
Շենքերի տանիքները կահավորվելու են արևային վահանակներով, որոնց արտադրած էլեկտրաէներգիան ծախսվելու է ընդհանուր օգտագործման տարածքների լուսավորության և վերելակների էլեկտրասնուցման համար:
Համալիրի մաս կազմող 32 հարկանի «Վերածնունդ» բազմաֆունկցիոնալ բնակելի և բիզնես կենտրոնը կլինի այս պահին Երևանի ամենաբարձրահարկ շենքը:
Շահառուների հիմնական վարկավորումն իրականացվելու է ՎՏԲ Հայաստան բանկի սեփական վարկային ռեսուրսների հաշվին՝ 10.8% տարեկան տոկոսադրույքով, 10-20% կանխավճարով և 30 տարի մարման ժամկետով:
«Վերածնունդ» բիզնես համալիրի ֆինանսավորումն իրականացվելու է Արարատբանկի և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի սեփական միջոցների հաշվին:
Վարկային պորթվելի ընդհանուր չափը կազմում է 28 միլիարդ ՀՀ դրամ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը