Հայտնի է դարձել Մոսկվայի բնակարաններից մեկում անչափահաս հայ տղայի մահվան պատճառը:
Այս առնչությամբ ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից հայտնում են հետևյալը. «Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների՝ ս/թ․ մարտի 19-ին Մոսկվայի «Южное Медведково» շրջանի բնակարաններից մեկում մահացած անչափահաս տղան (ծնված՝ 2007թ-ին) հանդիսացել է ՀՀ քաղաքացի։
Ըստ ՌԴ իրավապահ մարմինների կողմից դեսպանությանը փոխանցված տեղեկատվության՝ մահվան պատճառ է հանդիսացել սուր սրտանոթային անբավարարությունը։
Երեխային անգիտակից վիճակում հայտնաբերել է մայրը։ Քաղաքացին ի ծնե ունեցել է մանկական ուղեղային կաթված»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը