18 03 2019

էս շենքի վիճակին նայեք, էլի, փլվում է. քաղաքացին՝ Փաշինյանին

էս շենքի վիճակին նայեք, էլի, փլվում է. քաղաքացին՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 18-ին մասնակցում էին «Գրանդ հոլդինգի» կողմից կառուցված բազմաբնակարան շենքի բացմանը։ Հանդիպման ժամանակ նրանց դիմեցին նորակառույցի դիմացի խարխլված շենքի բնակիչները՝ խնդրելով ուշադրություն դարձնել իրենց բնակարանային պայմաններին։

«Ես խնդրում եմ, էս շենքի վիճակին նայեք, էլի, փլվում է: Խնդրում ենք` մի բանով օգնեք», - ասաց շենքի բնակիչներից մեկը։

«Դուք էլ նայեք»,- արձագանքեց վարչապետը։

«Արդյո՞ք վճարում եք համատիրության վճարները»,- հետաքրքրվեց Մարությանը:

«Ինչքան կարողանում ենք, վճարում ենք: Չենք կարողանում հասկանալ, թե գումարներն ինչպես են ծախսվում։ Մեզ ո՞վ է թույլ տալիս, որ մենք հետևենք», - ասաց բնակիչներից մեկը։

«Ես թույլ եմ տալիս, հետևեք», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բնակիչները խնդրեցին գոնե շենքը դրսից կարգի բերել, որ համապատասխանի դիմացի նորակառույցի գույներին։

«Եթե բնակիչները պատրաստ են, լավ գաղափար է: Մի քիչ քաղաքապետարանը կմասնակցի, մի քիչ էլ` կառավարությունը։ Ցանկացած հարցի լուծման հիմքում պետք է դնել համագործակցությունը»,- ասաց Փաշինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ