Երևանի Օպերայի ժենքին հարակից տարածքում կառուցված սրճարանների ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն մարտի 15-ին։ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը լրագրողներին ասաց․ «Մենք ևս մի քանի օրվա աշխատանք ունենք։ Կարծում եմ՝ վաղը կաշարունակենք նոր թափով և ավելի մեծ ուժերով»։ Քանդման աշխատանքները կարող են տևել մինչև 15 օր։
Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է, ինչ Ազատության հրապարակի շրջակայքում սրճարանների ապամոնտաժման աշխատանքներ են, որոնք ընթանում են ոստիկան-քաղաքացի բախումներով, բերման ենթարկումներով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը