14 03 2019

Ռուսաստանում հայ գործարար է սպանվել. կադրեր դեպքի վայրից

Ռուսաստանում հայ գործարար է սպանվել. կադրեր դեպքի վայրից

Մոսկվայի մերձակա Միտիշչի քաղաքում սպանվել է մեծածախ առևտրով զբաղվող գործարար Գևորգ Թումանյանը։ Այս մասին հաղորդել է РЕН ТВ հեռուստաընկերությունը։

Հայ գործարարի դին գտնելու տեղեկությունը հաստատել է ոստիկանությունը։ Իրավապահերը հանցագործներին հայտնաբերելու աշխատանքներ են տանում։

Ինչպես հաղորդվում է, մարդասպանները հայ գործարարին սպասել են տան մուտքի մոտ, և նրան տեսնելուն պես՝ կրակել են։ 

Գևորգ Թումանյանը 34-35 տարեկան էր։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ