«Բոլորս էլ հասկանում ենք, որ պետք է լավ պայմաններով ապահովվի վարժարանը, լողի հնարավորություն էլ ունենան, բայց դա չի նշանակում, որ մինչև 100 աշակերտի համար վարժարանին պետք է տրվի 8 հեկտար տարածք, հյուրանոց և քոթեջներ՝ փակի տակ և 63 մլն դրամ միայն մաքրության համար»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ անդրադառնալով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական դպրոցի օտարմանը։
Ասաց, որ վարժարանի սաների համար նորմալ պայմաններով շենք տրամադրելուց հետո միայն Դիլիջանի վարժարանի հարցը կլուծեն։
Նարեկ Բաբայանն անդրադարձավ նաև Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի սեփականատիրոջ կողմից գույքը պետությանը նվիրելու գործընթացին։ Ասաց, որ այն ընթացքում է։ Միաժամանակ ասաց, որ պետությանը գույք նվիրելու ցանկություն հայտնող այլ անձինք ի հայտ չեն եկել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը