13 03 2019

Դեպի Բաքու քայլարշավից մինչև փաստաթղթերի գաղտնազերծում․ ակտիվ Ֆեյսբուք

Դեպի Բաքու քայլարշավից մինչև փաստաթղթերի գաղտնազերծում․ ակտիվ Ֆեյսբուք

Մարատ Ղահրամանյանը գրում է․

«Մեկդ Նիկոլին ասեք, որ այդ խաղաղասեր ադրբեջանցիք 1992-ին իմ ծննդյան 11 ամյակի հաջորդ օրը սպանեցին հորս ,նույն խաղաղասերները սպանեցին հորս ընկերներին` Ռաֆկային ու Արմենին: Նույն խաղաղասերները 90-ականներին սպանել են մեր բակի 16 տարեկան Էդոին, 17 տարեկան Սասունին,17 տարեկան միայնակ որդի Նաիրիկին, իսկ ապրելյան պատերազմում` իմ հետ մեծացած Մարատին. ու այդպես ամեն բակից ...

Հ.Գ. Չնայած Նիկոլը որտեղի՞ց իմանա ազերները ովքեր են: 1993-ին, երբ ինքը 18 տարեկան էր և այդ ժամանակ մեզ կոտորում էին նույն այդ խաղաղասերները, նա «օրենքով» ազատվում էր ծառայությունից»։

Աղվան Պողոսյանը գրում է․

«Արցախում կայացած ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանն իր ելույթում առաջին անգամ փորձեց որոշակիացնել Ղարաբաղյան կարգավորման ներկա փուլում Հայաստանի դիրքորոշումները: Նիկոլ Փաշինյանի ելույթի կարևորագույն շեշտադրումներից հատկանշականը ՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելն է: Հատկապես, որ մենք պետք է ոչ միայն մեզ, այլ նաև ադրբեջանցիներին պատրաստենք խաղաղության։ Թե ինչպե՞ս պետք է Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի ժողովրդին պատրաստի խաղաղության, երևի թե, միայն ինքը գիտի: Հարց չկա, հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ փուլում հասնի հաջողության․ միգուցե նոր քայլարշավ սկսի, ասենք՝ Երևան -Ղազախ – Բաքու: Շատ լավ կլինի, որ Նիկոլ Փաշինյանը իր խաղաղասիրական քայլարշավը սկսելուց առաջ կարևորի ու վերհիշի, որ խաղաղասեր ադրբեջանցիները Քյարամ Սլոյանի գլուխը դեռևս չեն վերադարձրել»։

  

 Վազգեն Սաղաթելյանը գրում է․

«Երբ երկրում չկա կայացած հասարակություն, լինում է այն ինչ մենք տեսնում ենք այսօր։ Կպնում են մի փոքր սեգմենտի՝ ով դրա հետ առնչություն չունի, ասում է ճիշտ են անում, մյուս օրը գալիս իրեն են կպնում՝ մեկ էլ թե բա ոնց կլինի։ Փողոցային առևտրին կպան՝ էդ տատիներից բացի ով կա՝ գոռում էր, որ սա Ստամբուլի բազառ չի, լավ են անում։ Գառաժներին կպան, ով մեքենա չունի ասում էր տենց էլ պետք ա։ Կալյաննիներին կպան՝ չծխողները երջանիկ են։ Հայ Կոլային՝ կոլա չխմողները հրճվում են։ Հիմա սրճարաններն ա՝ թե բա իհարկե պետք ա ապամոնտաժել, ջայնամ թե բա մի 500 հոգի դուրսը չի մնալու։ 10,000 հոգի էլ թող պետական աշխատող կրճատեն, քեզ ինչ, դու մասնավորում ես։ Բա ի՞նչ են ձրիակերներով հավաքվել նա*ույ։ Ու տենց մինչև չգան քո դուռը թակեն։ Էդ ժամանակ դու ես դուրս գալու վրդովվես ու ակնկալես հանրության աջակցությունը, բայց հանրությանը մեկ ա, քո խնդիրը իրանց խնդիրը չի։ Իրանց հերթը վաղն ա գալու ու էլի օրենքով լինի թե օրենքից դուրս՝ անտարբերության ֆոնին անելու են ու լավ են անելու։

Այստեղ գործողությունները էսթետիկ կամ գաղափարական կողմի հարցը չի։ Բոլորն էլ գիտակցում են, որ էդ դախլեքը պիտի չլինեն, քաղաքը պիտի լավ տեսք ունենա, չծխող մարդը պիտի չնեղվի, կոլա էլ չարժի շատ խմել, բայց լուծման գործիքակազմն ու մեխանիզմները պետք ա չբերեն սոցիալական աղետի թեկուզ փոքր խմբերի համար, քանի որ էդ բոլոր խմբերի ընդհանրությունը մենք ենք, բոլորս։ Տանը նստած փիլիսոփայելը շատ հեշտ է, երբ քո գրպանին չեն կպնում։ Երբ դու չես դառնում գործազուրկ ու դու չես կանգնում ընտանիքի հացը վաստակելու խնդրի առջև։ Դե բա իհարկե, օպերան էլ պիտի սիրուն լինի, մարդիկ էլ պիտի չծխեն ու բնական հյութ խմեն մենակ։ Հարկերն էլ պիտի բարձ լինեն, որ թոշակները բարձրանան, բանակը հզորանա, երկիրն էլ երկիր դառնա։ Բայց հենց քեզանից 1,000 դրամ ուզեն հզոր բանակի համար, դուրս ես գալու փողոց ու բողոքես, թե հազիվ ես ծայրը ծայրին հասցնում։ Ուրիշը պիտի վճարի քո երկրի կայացման համար, դու չէ, դու սպառող ես, Հայաստանի հպարտ քաղաքացի, դու դըմփ֊դըմփ հու ես արել, քո միսիան կատարված ա, թող ում ուզում են կպնեն, մենակ քեզանից հեռու։

Տենց չի լինում պարզապես։ Լավ կլիներ քո համար, բայց չի լինում։ Վաղը մենակով դուրս ես գալու կառավարության շենքի մոտ, քո պես մեկն էլ քոմենթ գրի թե էս գյադեն ինչ ա ուզում մեզանից, չի թողնում երկիր կառուցենք։ Իսկ էսօր հանգիստ նստի տեղդ, գիշերն էլ հանգիստ պառկի քնելու, քո հերթը հըլը չի հասել։ Վաղը։ Կամ մյուս օրը։ Էսօր ամեն ինչ ճիշտ է ու քո սրտով»։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Միայն մեկ փաստաթուղթ է գաղտնազերծվել ու հրապարակայնացվել 2018-ին։ Փաստորեն նույնիսկ իշխանափոխությունն ու հեղափոխությունը չխթանեցին նախկինում գաղտնի համարված և տասնյակ տարիներ գաղտնիության կարգավիճակ ունեցող փաստաթղթերը գաղտնազերծելու և հրապարակայնացնելու պրակտիկան։ 2018-ի ընթացքում փաստաթղթեր գաղտնազերծած 4 մարմիններն ԻԱԿ-ին տեղեկացրել են, որ թեև տասնյակ փաստաթղթեր են գաղտնազերծել, սակայն մերժել են դրանց տրամադրումը՝ նշելով՝ մի դեպքում, որ դրանք փոխանցվել են ազգային արխիվ (ՀՀ Վարչապետի աշխատակազմ), մեկ այլ դեպքում (Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն) նշելով, որ գաղտնազերծումն ինքնին չի նշանակում, որ փաստաթղթերն այլևս գաղտնիք չեն պարունակում (օրինակ անձնական տվյալներ), երրորդ դեպքում (Պաշտպանության նախարարություն) նշել են, որ գաղտնազերծած միակ փաստաթուղթը՝ հայտնի 0038 որոշումը, առգրավվել է քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից, և մերժել են դրա տրամադրումը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ