11 03 2019

Հայտարարվել է մրցույթ Հանրային ՀՌԸ խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համար

Հայտարարվել է մրցույթ Հանրային ՀՌԸ խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համար

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար, որին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել լրագրության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի և արվեստի հեղինակավոր գործիչներ, բարձրագույն կրթությամբ և հայերեն լեզվի իմացությամբ:

Թափուր պաշտոնի համար ներկայացված պայմանների, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի և հայտի ձևերի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել է ՀՌ հանձնաժողովի պաշտոնական և Ազդարար կայքէջերում:

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով՝ հայտարարության հրապարակելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Իսահակյան 28:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ