Երևանի քաղաքապետարանում արտակարգ պատահար է տեղի ունեցել։ Մեր տեսախցիկը ֆիքսել է, որ քաղաքապետարանի շենքի դիմաց կան ոստիկանության, շտապօգնության և Արտակարգ իրավիճակների նախարարության մեքենաներ։
Shamshyan.com-ը հայտնում է, որ ВАЗ 2121 մակնիշի 55 QD 553 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Niva-ով բարձրացել է Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի դիմաց և ի նշան բողոքի սպառնացել է, որ ավտոմեքենան այրելու է: Նրա գործողությունները կանխել են քաղաքապետարանում ծառայություն կատարող ոստիկանները
Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները Niva-ի վարորդին՝ 36-ամյա Ռոմիկ Ջնդոյանին տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին: Դեպքի վայրում հավաքվածներն ասել են. «Մի պահ մեզ թվաց, թե նկարահանում են «Սուպեր Մամա 3» ֆիլմը, սակայն հետո իմացանք, որ Niva-ի վարորդը ինչ-որ խնդիրներ է ունեցել քաղաքապետարանի հետ և ի նշան բողոքի փորձել է այդ կերպ հարցերը լուծել»: Հավաքվածներն ասել են նաև, որ նա Դավիթ Բեկի փողոցում ապօրինի շինություն է ունեցել և քաղաքապետարանը բազմիցս նրան դիմել և հորդորել է, որ ապօրինի շինությունը քանդի, սակայն նա հրաժարվել է:
Հետաքննիչի հանձնարարականով Niva-ն տեղափոխվել է է ոստիկանության կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը