06 03 2019

«Էժան» վարչապետ

«Էժան» վարչապետ

Մարտի 5-ին մամուլը գրել էր, որ ՀՀ վարչապետի հետ միասին Բելգիա էին մեկնել նաև նրա կինը՝ Աննա Հակոբյանը, նրա ընկերուհին և դուստրը՝ Մարիամ Փաշինյանը: Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում հաստատել էր, որ Աննա Հակոբյանը և Մարիամ Փաշինյանը ևս այցելել են Բելգիայի Թագավորություն։ Բայց այդպես էլ չպարզաբանվեց, թե ինչ միջոցներով են հոգացել ուղևորության ծախսերը:

Մարտի 6-ին թեմային անդրադարձել է Աննա Հակոբյանը՝ armtimes.com կայքում գրելով «Տիկին Հակոբյան, դուք թքած ունե՞ք, թե ինչ է գրում մամուլը ձեր մասին» խմբագրականում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր էջում տարածել է նյութը՝ հետևյալ մեկնաբանությամբ՝

«Արա էս ի՞նչ էր։ Սրանք ընտանիքով կերան երկրի բյուջեն։ Ուտել-պրծնելու վրա են: Հասե՜ք, փրկեք..»:

Մի կողմ թողնելով լուրի հավաստիությունը, պարզաբանումը, խմբագրականում հնչեցված հարցերը, առավել աչքի զարնող էր վարչապետի պաշտոնական ֆեյսբուքի էջում նման կարգի մեկնաբանությունը, որը գրավել է նաև տարբեր օգտատերերի ուշադրությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ