Վարչապետը շարունակում է կառավարությունը համալրել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներով: Հայ Ազգային կոնգրեսի իրավական հանձնաժողովի ղեկավար Արմեն Խաչատրյանն աշխատանքի է անցել կառավարությունում:
Նրան աշխատանքի է տեղավորել Վլադիմիր Կարապետյանը, որը վերջերս նշանակվեց վարչապետի խոսնակ:
Տեր-Պետրոսյանը, փաստացի, թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմիններում իր ներկայությունը լրջորեն ապահովել է՝ կադրերի միջոցով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը