03 04 2024

Ինչը մերը չէ, դա վերադարձվելու է Ադրբեջանին․ Արմեն Խաչատրյան



Այսօր՝ ապրիլի 3-ին, ԱԺ-ում լրագրողների դիտարմանը, թե միայն Հայաստանի իշխանությունն է ասում, որ Տավուշի գյուղերն ադրբեջանական են՝ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը արձագանքեց. 

«Դուք կասկածո՞ւմ եք, որ քարտեզով դրանք ադրբեջանական են, լո՞ւրջ եք ասում: Եթե դա ադրբեջանական տարածք է, տրվելու է իրենց, որը մեր տարածքն է՝ պետք է տրվի մեզ»:

Պատգամավորի խոսքով՝ բոլոր հարցերը լուծվելու են, այդ թվում նաև ճանապարհների հարցը, որն ինժեներական լուծումների խնդիր է. «Այն, որ մեզ հարմար է, որ Ադրբեջանի տարածքը մերը լինի, այո, շատ հարմար է։ Եթե հազար հեկտար էլ լիներ, ավելի լավ կլիներ: Բայց շահագրգռվածությունն այն է, որ գործընթաց է սկսվել և դու չես կարող չվերադարձնել», - հավելեց Արմեն Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ