«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը «նախկին թալանչիների» ժամանակ զբաղեցնում էր բավականին բարձր պաշտոն ՆԳ համակարգում և կարծես մինչև 2018 թվականը ոչ մի անգամ բարձրաձայն կամ ցածրաձայն չի դժգոհել առկա բարքերից։
Փոխարենը այժմ, մասնավորապես նրա որդին՝ փորձագետից արագ «վերածվել» է «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կարևորագույն բաժիններից մեկի պետի, աշխատավարձն էլ նախորդ տարվա նկատմամբ ավելացել է 1.2 միլիոն դրամով։
Իհարկե, Նիկոլ Փաշինյանը չի ստել` «Ապագա կա՛»։ Եվ այդ ապագան ՔՊ-ականների համար է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը