«Սեքյուրիթի Դրիմի» համահիմնադիրներից Ալեքսան Զաքարյանը պնդում է, որ ինքը ոչ մի յուրացում չի կատարել։ Այս մասին NEWS.am-ին ասաց Ալեքսան Զաքարյանը՝ անդրադառնալով նրան, որ ընկերության տնօրենը ցուցմունք էր տվել՝ ընկերության համահիմնադիրներին մեղադրելով յուրացման մեջ։
«Դեռ նախորդ տարի էր նախաքննությունսկսվել կապված չարաշահումների հետ, սակայն հարկային ստուգումներով պարզվեց, որ ոչ մի չարաշահում չկա։ Ես չգիտեմ, թե ինչու է տնօրենը որոշել նման ցուցմունք տալ, ավելի լավ կլինի նրանից հարցնել»,- ասաց նա։
Ալեքսան Զաքարյանը նշեց, որ որ «Սեքյուրիթի Դրիմի» տնօրեն Արամ Ղլեչյանը դեռ աշխատանքից ազատված չէ․ «Բողոքի ակցիային էլ աշխատակիցների 10-15 տոկոսն է երեւի երեկ մասնակցել, նրանց էլ խաբելով են բերել, ասել են, որ մենք ենք նրանց ժողովի կանչել։ Դրանից հետո մենք իրենց բացատրել ենք, նրանք հանգիստ գնացել են աշխատանքի»։
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Երեւան քաղաքի քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում «Սեքյուրիթի դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանության կողմից՝ ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը