ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ երկրորդ օրն է՝ ինչ տեղի է ունենում «Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամների բողոքի ակցիան: Նրանք պնդում են, որ մայր բուհի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները քաղաքական հետապնդում են:
Նշենք, որ փետրվարի 28-ին բուհի հոգաբարձուների խորհուրդը քննարկելու է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնանկության հարցը:
Ակցիայի կազմակերպիչներից Նարեկ Մալյանը հայտարարեց, որ ամեն ինչ սկսվել է դեռ ամիսներ առաջ. Հայտարարեցին 800 մլն-ի չարաշահումների մասին, հիմա իջել են 4մլն-ի ինչ-որ բան են գտել:
Նա ընդգծեց, որ վարչապետի օրինակով բուհի խորհրդի նիստի օրը փորձելու են շրջափակել շենքը և խանգարել նրանց` ռեկտորին պաշտոնանկ անելու հարցում:
Նա ընդգծեց, որ ինքը չի պնդում, թե ԵՊՀ-ն անսխալական է, բայց նման վարքագծի նպատակը ԵՊՀ-ն քանդելն է, որն իրականացնել փորձող մարդիկ, Մալյանի խոսքով, վճարվում են դրսից:
«Շենքում Սորոսի կողմից գումարներ ստացած մարդիկ կան, ովքեր էդ գումարների դիմաց տարբեր տեսակի հարցեր են բարձրացնում ու իմիտացիա են ստեղծում, որ հանրային կարծիքը լրիվ ուրիշ ուղղությամբ է տարվում: Հալալ է իրանց ստացած փողերը, բայց առողջ հանրային կարծիքը ինչ-որ տեղ պետք է երևա», - ասաց Մալյանը:
Մալյանի պնդմամբ՝ սա քաղաքական հետապնդումների դասական տեխնոլոգիա է, երբ սկզբից վարկաբեկում են, հետո պետական մեխանիզմն աշխատեցնում անձին ֆիզիկապես և բարոյապես ոչնչացնելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը