26 02 2019

Փոխմարզպետը վթարի մեղքը փորձել է գցել կին վարորդի վրա․ Shamshyan.com

Փոխմարզպետը վթարի մեղքը փորձել է գցել կին վարորդի վրա․ Shamshyan.com

Փետրվարի 21-ին Արմավիրի մարզում ավտովթարի է ենթարկվել Արմավիրի փոխմարզպետ, Փարաքար գյուղի բնակիչ, 30-ամյա Կարեն Գրիգորյանը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ փետրվարի 25-ին, Կ. Գրիգորյանը «գլխի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Աստղիկ բժշկական կենտրոն:

Պարզվել է, որ փետրվարի 21-ին՝ առավոտյան ժամը 09:15-ի սահմաններում, նա իր վարած Opel Vectra մակնիշի 39 MP 999 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել 39-ամյա Լիլիթ Ասլանյանի վարած Suzuki մակնիշի 35 MC 230 համարանիշի ավտոմեքենային:

Կայքի տեղեկություններով՝ վթարից հետո նա դուրս է եկել ավտոմեքենայից և փորձել է մեղադրել Suzuki-ի կին վարորդին՝ հոխորտալով, որ նա է մեղավոր, սակայն հավաքվածները կարողացել են նրան բացատրել, որ մեղավորը ինքն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ