25 02 2019

Նախարարությունը Կառավարության հրդեհի մասին ահազանգը ստացել էր «SOS սիսթեմս» համակարգի միջոցով

Նախարարությունը Կառավարության հրդեհի մասին ահազանգը ստացել էր «SOS սիսթեմս» համակարգի միջոցով

Փետրվարի 25-ի առավոտյան հրդեհ էր բռնկվել Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող կառավարության տան 1-ին շենքում:

«Հրդեհը բռնկվել էր վերջին հարկի աշխատասենյակներից մեկում։ Այրվել է 3 հեռախոս, սեղան, աթոռ, թղթեր և մալուխ. ահազանգը մենք ստացել ենք «SOS սիսթեմս» հակահրդեհային համակարգի միջոցոցով ժամը 08:58-ի սահմաններում», -այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը։

Դեպքի վայր էր մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատը` վեց մարտական հաշվարկ, և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Թե ինչից է բռնկվել հրդեհը, Սաթենիկ Ասիլյանի խոսքով այս պահին դժվար է ասել, դեռ պետք է պարզել անհրաժեշտ է լրացուցիչ փորձաքննություն իրականացնել, թե ոչ: Փորձաքննության դեպքում արդյունքները պարտրաստ կլինեն տասնօրյա ժամկետում:

Նշենք, որ «SOS սիսթեմս»-ը միջազգային փորձի վրա ստեղծված համակարգ է, որի միջոցով նորագույն սարքավորումների շնորհիվ հրդեհի վտանգի դեպքում անիմջապես, ինքնաշխատ տարբերակով, առանց մարդկային գործոնի միջամտության ահազանգ է ուղարկվում «911» ծառայությանը: Այն գործում է 2012 թվականից, այս պահի դրությամբ Սաթենիկ Ասիլյանի խոսքով համակարգին միացել են մոտ 2500 պետական և մասնավոր օբյեկտներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ