Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ներկայացրել է իր այցը Կենտրոնական Կիլիկիա ավտոկայան և ներկայացրել այնտեղի վիճակը:
«Մենք որդեգրել ենք իրերն իրենց անունով կոչելու, խնդիրները բարձրաձայնելու և դրանց լուծմամբ նախաձեռնություններով հանդես գալու: Առաջին տպավորությամբ ուզում եմ ասել, որ խայտառակ վիճակ է, հակասանիտարական: Միանգամից զգացվում է, որ ընդհանրապես որևէ աշխատանք տասնյակ տարիների ընթացքում չի արվել և ուղղակի անհնար է որևէ կերպ օգտվելը այդ ամեն ինչից: Մենք շատ գործուն ջանքեր ենք թափելու, որ մարդկային նորմալ վիճակ ստեղծվի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը