20 02 2019

Վախճանվել է ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը

Վախճանվել է ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը

86 տարեկանում մահացել է ամերիկահայ մեծանուն բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը: 

Լուիզ Մանուկյան-Սիմոնը ծնվել է 1933 մայիսի 19-ին Դետրոյթում։ Նրա հայրը հայտնի հասարակական գործիչ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, բարերար Ալեք Մանուկյանն է, ծնունդով Զմյուռնիայից, ով մեծ ներդրում է ունեցել աշխարհի հայերի համախմբման գործում։ Ալեք Մանուկյանը եղել է հայկական բարեգործական ընդհանուր միության 5-րդ նախագահը։

Լուիզ Մանուկյանն ամուսնացել է Արման Սիմոնի հետ և ապրել Մանհեթենում։ 1989 թվականին դարձել է ՀԲԸՄ նախագահ իր հոր հաջող նախագահությունից հետո։ Նա դարձել ՀԲԸՄ-ի նախագահ 1988 թվականին, Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո։ 1962 թվականին նրա ծնողները հիմնադրել են «Լուիզ Մանուկյան-Սիմոն» հիմնադրամը, որը հետագայում վերանավանվել է «Մանուկյան-Սիմոն» հիմնադրամ։ 2007 թվականին 1,2 միլիոն դոլար ֆինանսավորել է Միչիգանի համալսարանի հայ ուսանողներին։ 1979 թվականին Լուիզ Մանուկյան-Սիմոնը ծառայության է անցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Արևմտյան թեմում, եղել է առաջին կին ծառայողը։ 2000 թվականին Լուիզ Մանուկյան-Սիմոնը և նրա եղբայր Ռիչարդ Մանուկյանը 2 միլիոն դոլար նվիրաբերել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարությանը։

Լուիզ Մանուկյան-Սիմոնն ունի մեկ աղջիկ՝ Քրիստինեն, և երկու որդի՝ Դավիթը և Մարկը։

2012 թվականի նոյեմբերի 26-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Լուիզ Մանուկյան-Սիմոնը պարգևատրվել է Ասպետ Սուրբ Էջմիածնի շքանշանով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ