15 02 2019

Թիվ 18 երթուղու վերջնակետը Մուշավանից կտեղափոխվի Վարդաշենի 6-րդ փողոց

Թիվ 18 երթուղու վերջնակետը Մուշավանից կտեղափոխվի Վարդաշենի 6-րդ փողոց

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.61 երթուղին սպասարկող ընկերության սնանկ ճանաչվելու պատճառով երթուղու գործունեությունը ս.թ. փետրվարի 18-ից կդադարեցվի:

Նշված երթուղուց օգտվող Վարդաշեն թաղամասի որոշակի հատվածի (6-րդ, 9-րդ փողոցներ) բնակիչների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով ավտոբուսային հ.18 երթուղու վերջնակետը Մուշավանից կտեղափոխվի Վարդաշենի 6-րդ փողոց (միկրոավտոբուսային հ.61 երթուղու վերջնակետ):

Միկրոավտոբուսային հ.61 երթուղուց օգտվող մյուս ուղևորները կարող են օգտվել նշված երթուղուն զուգահեռ գործող այլ ներքաղաքային երթուղիներից:

Պատճառվող անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է մեր համաքաղաքացիների ներողամտությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ