ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ 2019 թվականի փետրվարի 12-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվում է 1900 մետր 39 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 1900 մետր 43 սանտիմետր նիշի դիմաց:
Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ առայժմ ջուր չի տեղափոխվել, իսկ ստորերկրյա հոսքի ճանապարհով մուտք եղած ջրի քանակությունը կազմել է 3,5 միլիոն խորանարդ մետր: Լիճ թափվող գետերը ձմեռային` սակավաջուր փուլում են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը