Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է երեխաներին վերաբերող հարցերը լուսաբանելու վերաբերյալ ձեռնարկ լրագրողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։
ՄԻՊ-ից հաղորդում են, որ ձեռնարկի նպատակն է ամրապնդել լրատվական գործունեություն իրականացնողների պատկերացումները երեխայի իրավունքների մասին, ներկայացնել, թե որոնք են երեխայի հետ աշխատանքի և հրապարակման հիմնական կանոններն ու սկզբունքները, և թե ինչպես կարելի է երեխային առնչվող խնդիրը դարձնել տպագիր նյութ կամ հեռուստահաղորդում:
Ձեռնարկը պատրաստված է աջակցելու լրատվական գործունեություն իրականացնողներին, որպեսզի երեխաների վերաբերյալ նյութեր պատրաստելիս նրանք առավելագույնս արժևորեն երեխայի իրավունքները:
Ձեռնարկի հղումը՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը