12 02 2019

Զոհվել է զինծառայող Մեսրոպ Գրիգորյանը

Զոհվել է զինծառայող Մեսրոպ Գրիգորյանը

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, պայմանագրային Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը:

«Խորը վշտով հայտնում ենք, որ այսօր ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, պայմանագրային Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը, ծնված 18. 10. 1985թ.:

Հանգամանքները պարզվում են:  Ցավակցում ենք Մեսրոպ Գրիգորյանի հարազատներին»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ