Հեռուստալրագրող Արտակ Հերիքյանն աշխատանքի է անցել «5-րդ ալիք»-ում: Հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում հաղորդվում է․ «5-րդ ալիքում այսօր սովորականից ուրախ ենք. թիմին է միացել հայտնի լրագրող, մեկնաբան Արտակ Հերիքյանը: Բարի գալուստ, Արտակ»:
Արտակ Հերիքյանը Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծառայության ղեկավար-պրոդյուսերն էր, 2018 թվականի հունիսի 18-ին իր դիմումի համաձայն ազատվել էր պաշտոնից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը