Այսօր առավոտյան՝ ժամը 06:00-ից Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը չէր գործում, քանի որ մեքենավարները հրաժարվել էին դուրս գալ աշխատանքի: Վերջիններս պահանջում են աշխատավարձի բարձրացում:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մետրոպոլիտենի տնօրինության և աշխատանքի դուրս չեկած մեքենավարների միջև բանակցությունների արդյունքում մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը 09:30-ից վերականգնվել է:
«Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», - նշվում է հաղորդագրությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը