ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր Գրիգորյանը տեղեկացրել է, որ Սփյուռքի նախարարությունը կփորձի հավաքագրել համայնքների կարծիքները օրհներգի փոփոխության վերաբերյալ:
Նախարարի պաշտոնակատարը գրել է․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ օրհներգը Հայաստանի պետական խորհրդանիշներից է, մենք ձեռնամուխ եղանք լսելու սփյուռքի կարծիքը: Արդեն նախարարության տարածաշրջանային վարչություններին հանձնարարված է հավաքագրել աշխարհի տարբեր կետերում գործող հայկական համայնքների կարծիքներն օրհներգի փոփոխության վերաբերյալ:
Սիրելի´ սփյուռքահայեր, եթե ցանկանում եք արտահայտել Ձեր կարծիքը, ապա կարող եք այն ուղարկել [email protected] էլ. հասցեին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը