07 08 2024

Թուրքիան 544 միլիոն դոլար է հատկացրել օտար երկրներում իր համայնքների աշխուժացման համար. Հարութ Սասունյան

Թուրքիան 544 միլիոն դոլար է հատկացրել օտար երկրներում իր համայնքների աշխուժացման համար. Հարութ Սասունյան

ՀՅԴ ֆեյսբուքյան էջում հրապարակվել է «Քալիֆորինիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի հոդվածից մի հատված․

«Թուրքիան 544 միլիոն դոլար է հատկացրել օտար երկրներում իր համայնքների աշխուժացման համար։ Երկու ամիս առաջ ես վերլուծական էի գրել՝ «Թուրքիան աջակցում է արտերկրի իր քաղաքացիներին, մինչդեռ Հայաստանը վանում է իր Սփյուռքը» վերնագրով։ Դրա հիմքում Աբդուլլահ Բոզքուրտի՝ «Թուրքիան ընդլայնում է իր սփյուռքի ներգրավվածությունը՝ արտերկրում քաղաքական նպատակների հասնելու համար» հոդվածն էր, որը հրապարակվել էր Nordic Monitor կայքում։

Անցյալ շաբաթ Բոզքուրտը հրապարակեց հաջորդ հոդվածը՝ «Թուրքիան պատրաստվում է ուժեղացնել իր միջամտությունը այլ երկրների ներքին գործերին՝ օգտագործելով թուրքական սփյուռքը» վերնագրով։ Այն լրացուցիչ մանրամասներ է ներկայացնում թուրքական կառավարության ջանքերի մասին՝արտերկրում գտնվող իր քաղաքացիների միջոցով ներկայացուցչական խմբեր ստեղծելու համար: Ի հակադրություն դրա, Հայաստանը վանում է իր Սփյուռքը՝ ճեղքեր ստեղծելով և արգելելով նրանցից ոմանց մուտքը հայրենիք: Հաշվի առնելով այն լուրջ ճգնաժամը, որում գտնվում է Հայաստանը, նրա կառավարությունը պետք է հնարավոր ամեն ինչ անի, որպեսզի գրավի արտասահմանում գտնվող հայրենակիցներին՝ այցելելու իրենց հայրենիքը, ներդրումներ կատարելու երկրում և փոխանցելու իրենց գիտելիքներն ու հմտությունները: Սփյուռքը Հայաստանի համար արժեքավոր ակտիվ է, այլ ոչ թե «կթու կով»։

Հզոր թուրքական պետությունը, որն արտասահմանում գտնվող իր քաղաքացիների օգնության կարիքն ամենևին չունի, սնուցում և հզորացնում է իր սփյուռքը: Թուրքիայի կառավարությունը 544.2 միլիոն դոլար բյուջե է հատկացրել 2024-28 թվականների համար սփյուռքի իր գործակալությանը՝ Արտերկրում գտնվող թուրքերի և հարակից համայնքների նախագահությանը (թուրքերեն՝ YTB-ին): Նրա ռազմավարական ծրագիրն է` «խրախուսել ավելի ամուր հավատարմություն թուրքական սփյուռքի մարդկանց կողմից Թուրքիայի նկատմամբ՝ Էրդողանի կառավարության ֆինանսական և այլ աջակցության մեծացման միջոցով»։

Բոզքուրտը բացատրել է, որ Թուրքիայի կառավարության իսկական նպատակն է «ավելի մեծ ազդեցություն գործադրել եվրոպական երկրների ներքին քաղաքականության վրա՝ ակտիվորեն աջակցելով թուրքական և մահմեդական համայնքներին իրենց քաղաքական ներգրավվածության մեջ, ինչպես հայտնել է կառավարության սփյուռքի գործակալության ղեկավարը խորհրդարանական հանձնաժողովի առջև վկայություն տալու ժամանակ»: YTB-ի ղեկավար Աբդուլլահ Էրենը հուլիսի 17-ին թուրքական խորհրդարանում ասել է, որ «կարող է ավելին բացահայտել դռնփակ նիստում, որտեղից իր մեկնաբանությունների արձանագրությունը չի հրապարակվի...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ