Փետրվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։30-ի սահմաններում 2 անհայտ անձինք Տիտոգրադյան փողոցի 2/1 հասցեում գործող Varks.am-ի դռներն ու պատուհանները կոտրել, ներս են մտել և փորձել են հափշտակել չհրկիզվող պահարանը, սակայն, չեն ավարտել գործը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նմանատիպ դեպք տեղի է ունեցել նաև որոշ ժամանակ անց, Ջրվեժում։ Նմանատիպ եղանակով կոտրել են Քոչարյան 3/5 հասցեում գործող Varks.am-ի դռներն ու պատուհունները ու փորձել են նույն եղանակով թալանել, սակայն այս դեպքում էլ նորից չհրկիզվող պահարանը ամուր ամրացված է եղել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը