06 11 2022

Արտակարգ դեպք Երևանում․ տղամարդը դիզվառելիքով կառավարական ամառանոցների մոտ ինքնահրկիզվել է

Արտակարգ դեպք Երևանում․ տղամարդը դիզվառելիքով կառավարական ամառանոցների մոտ ինքնահրկիզվել է

Shamshayan.com-ը գրում է. Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21․20-ի սահմաններում միջին տարիքի տղամարդը Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ կառավարական ամառանոցների հարևանությամբ, ինքնահրկիզման փորձ է կատարել։
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդն իր վրա դիզվառելիք է լցրել ու իրեն այրել։
 
Մոտակայքում գտնվող քաղաքացիները, Երևանի գնդի պարեկներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները նրան տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա փրկարարների հետ նրան մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
 
Բժիշկները նրան տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։
 
Թե ինչն է եղել կառավարական ամառանոցների հարևանությամբ տղամարդու ինքնահրկիզման պատճառը, ճշտվում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ