01 02 2019

Այս անգամ թալանել են «Արտաշի մոտ» ռեստորանը․ Shamshyan.com

Այս անգամ թալանել են «Արտաշի մոտ» ռեստորանը․ Shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 31-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով:

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 01:00-ից մինչև 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անիձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երվանդ Քոչար փողոցում գործող «Արտաշի մոտ» ռեստորանի հետնամասի դուռը, մտել ներս և տնօրենի աշխատասենյակից գողացել երկաթե չհրկիզվող պահարանը:

Կայքի տեղեկություններով՝ կատարված գողության մասին քննչական բաժնում բացատրություն է տվել Երևանի բնակիչ, 51-ամյա Արտաշես Նեմիշալյանը, ով «Վան 2000» ՍՊԸ-ի տնօրենն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ