01 02 2019

Հայաստանը ռուսական վարկով կործանիչները կգնի

Հայաստանը ռուսական վարկով կործանիչները կգնի

Մոսկվան և Երևանը չորս բազմաֆունկցիոնալ Սու-30 ՍՄ կործանիչների գնման մասին գործարք են կնքել, որոնք Հայաստանի Զիված ուժերը կստանան 2020-ին, գրում է «ԿոմերսանտըЪ»-ը:

ՀԱՊԿ-ի դաշնակցի հետ գործարքի իրականացման համար ռուսաստանցի բանակցողները լուրջ զիջումներ են արել: Այս գործարքն ընդհանուր առմամբ նշանակալից կարելի է համարել ինչպես Հայաստանի իշխանությունների, այնպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար. տասնամյակների ընթացքում առաջին անգամ երկրի ՌՕՈւ նոր ավիատեխնիկա է ձեռք բերում:

«Գործարքը ՀԱՊԿ-ի շրջանակում է: Չնայած նրան, որ գործարքը կոմերցիոն է և գնումներն իրականացվում են ռուսական կողմից տրված վարկային միջոցների հաշվին, Հայաստանի ՌՕՈւ-ի համար յուրաքանչյուր մեքենայի արժեքը կկազմի նույնքան, որքան արժե ՌԴ ԶՈՒ-ի համար»,-գրում է թերթը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ