30 01 2019

Նազարբաևը նախարարներին կոչ է արել տեղական հագուստ կրել

Նազարբաևը նախարարներին կոչ է արել տեղական հագուստ կրել

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նախարարներին հորդորել է տեղական արտադրության հագուստ կրել։ Այս մասին հայտնում  է Inform.kz-ն։

Ղազախստանի նախագահի խոսքով՝ ամեն ինչ բերվում է արտասահմանից, մինչդեռ տեղական արտադրության հագուստի վրա ուշադրություն չեն դարձնում:

«Պարզապես ուշադրություն չենք դարձնում: Ինչո՞ւ չզարգացնել: Երբոլ, (Երբոլատ Դոսաև` ազգային տնտեսության նախարար), դու ընդհանրապես չես զբաղվում դրանով»,- ասել է Նազարբաևը կառավարության նիստի ժամանակ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ