30 01 2019

Հոգաբարձուների խորհուրդի 2 նոր նախագահ և 2 նոր տնօրեն

Հոգաբարձուների խորհուրդի 2 նոր նախագահ և 2 նոր տնօրեն

Հունվարի 30-ին «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ է եղել, որի օրակարգում էր բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարցը:

Նիստին նախագահ է ընտրվել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հետազոտությունների համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանը:

ԵԹԿՊ ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նիստին բուհի խորհրդի նախագահ է ընտրվել արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվել է Ջոն Կարապետյանը:

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվել է կենսաբանական գիտությունների թեկնածու Անահիտ Ղուկասյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ