Վենեսուելայում բողոքի ցույցերի ընթացքում նվազագույնը 40 մարդ է մահացել, հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլին։
Նա նշել է, որ զոհերի կեսից ավելին մահացել է Կարակասում կառավարությանը պաշտպանող ուժերի կրակոցներից։
Ինչպես հաղորդվում է, ցույցերի սկզբից ի վեր ողջ երկրի տարածքում կալանավորվել է 850 քաղաքացի, այդ թվում՝ 77 երեխա։
Միայն հունվարի 23-ին բերման է ենթարկվել 700 մարդ։ Դա վերջին 20 տարիների ընթացքում Վենեսուելայում մեկ օրում կալանավորվածների առավելագույն թիվն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը