29 01 2019

Հրդեհ՝ կառավարական մասնաշենքում

Հրդեհ՝ կառավարական մասնաշենքում

Հունվարի 29-ին՝ ժամը 07:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կառավարական 3-րդ մասնաշենքի 4-րդ հարկում նկատվում է ծուխ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և վեց մարտական հաշվարկ, որոնցից երեքն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ընդունարաններից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:59-ին, մարվել՝ 08:16-ին: Մասամբ այրվել է ընդունարանի գույքը: Տուժածներ չկան:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԵ քաղաքաշինության պետական կոմիտեյի, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման, առողջապահության, բնապահպանության և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների ներկայացուցիչներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ