26 01 2019

Անտառային հրդեհը հանգցնել չի հաջողվում

Անտառային հրդեհը հանգցնել չի հաջողվում

Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում գտնվող երկաթգծի մոտակայքում այրվող խոտածածկ տարածքի հրդեհը մարվել է, սահմանվել է հերթապահություն: Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ Իրավիճակների նախարարության կայքից:

Հրդեհաշիջման աշխատանքները ողջ ընթացքում գտնվել են Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի անմիջական վերահսկողության տակ: Ողջ գիշերվա ընթացքում իրականացվող օպերատիվ աշխատանքները նախարարը համակարգել է դեպքի վայրում՝ տալով համապատասխան հանձնարարականներ ու ցուցումներ:

Հիշեցնենք, որ նախօրեին՝ ժամը 18:32-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում գտնվող երկաթգծի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհը տարածվել է մոտակա անտառային հատված, և այրվում է մոտ 6 հա խոտածածկույթ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ