Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Երեւանի վարչական տարածքում գերեզմանների տարածքները տրվում են անվճար:
«Քաղաքացիներին խնդրում ենք ընդունել այս տեղեկությունն ի գիտություն և հուղարկավորության հետ կապված գործընթացները, այդ թվում՝ գերեզմանի տարածքի ձեռք բերումը, կատարել գործող օրենքի սահմաններում»,– ասվում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության տեքստում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը