23 01 2019

Վենեսուելայում բողոքի ակցիաների ժամանակ երկու մարդ է զոհվել

Վենեսուելայում բողոքի ակցիաների ժամանակ երկու մարդ է զոհվել

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի Լիբերտադոր շրջանում հունվարի 22-ի երեկոյան տեղի ունեցած բողոքի ակցիաներում շուրջ երեք տասնյակ մարդ է ձերբակալվել, հաղորդում է «El Nacional» թերթը:

Առնվազն երկու մարդ է զոհվել երկրում սկսված բողոքի գործողությունների ընթացքում: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է տեղացի հայտնի լրագրող Ռոման Կամաչոն: Ավելի վաղ Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի պատգամավոր Խոս Օլիվարեսը հայտնել էր, որ բողոքների ընթացքում մեկ մարդ է զոհվել:

Նշենք, որ Կարակասում և երկրի մի քանի այլ քաղաքներում երեքշաբթի երեկոյան հակակառավարական ցույցեր են սկսվել՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ընդդիմության կողմից կազմակերպված լայնածավալ բողոքի ցույցերի նախօրեին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ