Կերչի նեղուցում այրվել են «Մաեստրո» և «Կանդի» նավերը։ Ընդհանուր թվով նավերի վրա 35 մարդ է եղել՝ հիմնականում Թուրքիայի և Հնդկաստանի քաղաքացիներ: Պաշտոնական տվյալներով` երկու նավի վրա բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 11 մարդ, 9-ին` փնտրում են, 15-ին փրկել են և տեղափոխում են Ղրիմի հիվանդանոցներ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Սև ծովում այրված երկու նավի անձնակազմի որոնողական աշխատանքներն իրականացնում է հինգ նավ: Հունվարի 22-ի առավոտյան որոնողական աշխատանքներին ներգրավվել են նաև ուղղաթիռներ: Բարձր ալիքները դժվարացրել են որոնողական աշխատանքները: Վատ եղանակը թույլ չի տալիս նաև տուժածներին ափ հասցնել: Փրկարարներն արդեն հույս չունեն, թե կենդանի կգտնեն անհետ կորածներին։
Նախնական տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է վառելիքը մեկ նավից մյուսը փոխանցելիս։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը